Սոճի ղրիմյան
Արտաքին տեսք
Սոճի ղրիմյան | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pinus ponderosa
P.Lawson & C.Lawson, 1836
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Սոճի ղրիմյան (լատին․՝ Pinus nigra subsp. pallasiana), սոճազգիների ընտանիքի մշտադալար ծառ՝ 20 -30 մ բարձրությամբ, լայն, սկզբում բրգաձև, ծեր հասակում տափակ, հովանոցաձև սաղարթով։ Ճյուղերի ծայրերը ծռված են դեպի վեր։ Փշատերևները մուգ կանաչավուն են' 8 -15 սմ երկարությամբ։
Կոները երկարավունձվաձև են՝ 5-10 սմ երկարությամբ և 4-6 սմ լայնությամբ, դեղնագորշավուն են, համարյա նստադիր։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի վիճակում հանդիպում է Ղրիմում, հիմնականում Յայլիի հարավային լանջերին, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա առաջացնելով ընդարձակ անտառներ։
Հանդիպում է նաև արևմտյան Կովկասում (Գելենջիկի շրջանի Արխիպո-Օսինովկայում), Կիպրոս և Կրետե կղզիներում, Բալկանյան թերակղզու արևելյան մասում և այլն։
Բավականին ջերմասեր տեսակ է։ Սովորաբար լավ է աճում ծովի մակերևույթից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (59)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 166—167. — 302 + XVI с. — 5000 экз.
- Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов и Б. К. Шишкин. — * М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. I. Голосеменные. — С. 264—265. — 464 с. — 3000 экз.